Ներքին 3 տարի առաջ - 15:32 31-05-2023

Ատեստավորման հետ կապված մտահոգություններն անհիմն են. Անդրեասյան


Ուսուցիչների` ատեստավորման հետ կապված մտահոգությունները անհիմն են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Թե՛ օբյեկտիվության, թե՛ վարձատրության իրական բարձրացման հետ կապված մտահոգություններն անհիմն են, որովհետև մասնակիցների ավելի քան 50 տոկոս և ավելիի վարձատրությունը բարձրանում է։ Այսինքն` սա հեշտ հաղթահարելի ատեստացիա է և ամբողջությամբ առարկայական չափորոշիչի և ծրագրի շրջանակներում է»,-ասաց նախարարը։

Անդրեասյանը նշեց, որ ատեստավորման բոլոր հարցերը բացառապես ծրագրերի շրջանակում են։ Ինչ վերաբերում է թեստերի և առաջադրանքների որակին, նախարարությունը, հետևելով բողոքարկումներին, բարելավում է դրանք։

«Այս պահին էլ յուրաքանչյուր առարկայի գծով առաջադրանքների մեծ շտեմարան ենք մշակում, որպեսզի ուսուցիչները կարողանան այդ մեծ շտեմարաններից առաջադրանքներին ծանոթանալ, այնուհետև գալ ատեստավորման»,– նշեց նա։

Անդրեասյանը նաև ատեստավորման արդյունքների թվեր ներկայացրեց. կանոնավոր ատեստավորման արդյունքում 1565 ուսուցչի աշխատավարձ է բարձրացել, նրանց շուրջ 30 տոկոսը ստանում է 300 հազար դրամ աշխատավարձ, շուրջ 30 ուսուցիչ էլ 400 հազար և ավելի գումար է ստանում։

Բացի այդ, նախարարը նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մեկ այլ մեխանիզմ նշեց. «Զուտ մանկավարժական հմտությունների ստուգման պարագայում` ինչպես է դասը վարում, ինչպես է թեման պլանավորում, այստեղ ևս 50 տոկոս հավելավճարի հնարավորություն կա։ Այսինքն` ատեստավորումը վարձատրության բարձրացման միակ մեխանիզմը չէ»,–ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներն ամենայն հավանականությամբ կզրկվեն աշխատանքից։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ավելի քան 1300 ուսուցիչներ կկարողանան դպրոցում աշխատել մինչև օգոստոսի 10–ը։ Եթե չմասնակցեն կամավոր ատեստավորման գործընթացին, կզրկվեն աշխատանքից։ Բացի այդ, չաշխատող ուսուցիչները կամ այն մասնագետները, որոնք 30 կրեդիտ ստանալու դեպքում պատրաստ են աշխատել դպրոցներում, կարող են համապատասխան արդյունքներ գրանցելու դեպքում միանգամից ընդունվել աշխատանքի ավելի լավ պայմաններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով