Ներքին 8 ամիս առաջ - 12:30 22-01-2026

ՀՀ-ում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները. Մհեր Գրիգորյան

Օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու։ Գնումներին չեն կարող մասնակցել նաև այն իրավաբանական անձինք, որոնց տերերը օֆշորային ընկերություններ են։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նիստ նախագահող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այսինքն այն ընկերությունները, որի բեժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է։ Հայտարարել, որ ընկերության շահառուն սա է, կամ նա է, դա ընդամենը դեկլարացիա է, և դրանով չենք բացահայտում իրականությունը»,–ասաց նա։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ այս կարգավորման, մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, եթե չի ներկայացնում, հետեւաբար չի կարող մասնակցել գնումներին. «Եթե կարծում ենք, որ ընդհանրապես պետք է սահմանափակել օֆշորային երկրներից մասնակցությունը, դա կարծում եմ՝ մի փոքր խնդիրներ կարող է առաջացնել։ Դա մի հարց է, որ ԱԺ–ում քննարկումների փուլում պետք է քննարկվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող