Ներքին 3 տարի առաջ - 10:44 27-10-2022

ՏԿԵ նախարարությունում գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերների հետ՝ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել գնումներին վերաբերող կարգավորումներում փոփոխություններ կատարալու վերաբերյալ Նախարարության կողմից ձևավորված առաջարկությունները:

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ոլորտային կազմակերպությունների և նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Քրիստինե Ղալեչյանը, ողջունելով գործընկերներին նշել է, որ այս քննարկման նպատակն է ապահովել գնումների օրենսդրության շարունակական համապատասխանեցումը արդի խնդիրներին:

Մասնավորապես, քննարկման ընթացքում վեր հանվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներ և նախանշվել դրանց լուծման ուղղությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1593-Ն որոշմամբ Գնումների գործընթացի կազմակերպման կարգում կատարված հիմնական փոփոխությունները, որոնք ուղղված են ապահովելու հրատապ կամ չնախատեսված իրավիճակների առաջացման պարագայում բյուջետային ծրագրերի իրականացման անընդհատությունը, գնման մրցակցային ընթացակարգերի ժամանակ մասնակիցների միջև հակամրցկացային կամ անբարեխիղճ մրցակցության գործողությունների հնարավորինս բացառումը, երկփուլ մրցույթով կազմակերպվող մրցույթների ընթացակարգերի կազմակերպման առավել ճկունացումն ու արդի պահանջներին բավարարումը, ապրանքների տեխնիկական բնութագրերում համարժեքության ինստիտուտի սահմանման և գնահատման մեխանիզմների կատարելագործումը և գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող փոփոխություններ:

Քրիստինե Ղալեչյանի, ՏԿԵ նախարարության ենթակա մարմինների, ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր և արվել առաջարկություններ Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա քննարկումները՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող