Մամուլ 9 ամիս առաջ - 08:46 15-01-2026

ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել բանակում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց «Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ… Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության, հարգելի մասնակիցներ և լրատվամիջոցներ, խնդրում եմ, այս հարցում մեզ օգնեք»,- նշեց Պապիկյանը՝ հորդորելով խնդիրը համարել ազգային անվտանգության մակարդակի։

Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը՝ վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Բանակում չծառայածների թվում են՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,

վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,

«Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը,

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,

ՀՀ Արգտործնախարար Արարատ Միրզոյանը,

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ստացվում է պարադոքս․ իշխանության քաղաքական վերնախավը, որը պետք է օրինակ ծառայի, լուրջ խնդիրներ է ստեղծում պատասխանատվության և ազգային անվտանգության հարցերում, քանի որ մեծ մասը չեն անցել զինվորական ծառայություն։ Ուստի Սուրեն Պապիկյանը իր ենթականերին ազատելուց հետո պետք է նաև Կուսակցության վերնախավին պարտադրի հրաժարականներ ներկայացնել՝ հայրենիքի հանդեպ անպատասխանատու պահվածք դրսևորելու և բանակից փախչելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»