Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 14:24 14-01-2026

ԱՄՆ-ն փորձում է տևական և արդար խաղաղություն բերել ՀՀ-ին և տարածաշրջանին. ԱՄՆ դեսպան Քվին

2023 թվականին իրավիճակը Հայաստանում այլ էր, սահմանի երկայնքով ամեն օր կրակոցներ էին լինում. հաճախ հայ սահմանապահները վիրավորվում կամ զոհվում էին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ հիշատակելով նաև 2023–ի սեպտեմբերի դեպքերը, երբ ԼՂ–ի 110,000 հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից։

«Կար որոշակի մտահոգություն և վախ, որ տարածաշրջանում կարող է ավելի շատ հակամարտություն լինել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ վարչապետի և նրա թիմի ապագային ուղղված տեսլականի և Միացյալ Նահանգների ու Եվրամիության աջակցության և ներգրավվածության շնորհիվ, կարծում եմ՝ հիմա մենք ունենք շատ ավելի տարբեր իրավիճակ։

2025 թվականին ԱՄՆ-ն վերաձևակերպեց իր հարաբերությունները Հայաստանի հետ և թարմացրեց իր բարձր մակարդակի բարձրաշիռ հարաբերությունները՝ հասցնելով այն ռազմավարական գործընկերության: Ի՞նչն է կարևոր սրա հետ կապված: Այն, որ այս ռազմավարական գործընկերության հետ միասին մենք մշակեցինք կանոնադրություն, որը սահմանեց նաև մեր առաջարկի ուղին։

Տնտեսական իմաստով մենք բավականին շատ աշխատանք ենք արել և ես կցանկանայի ընդգծել երկու բան, որոնք իրականացվել են կամ մեկնարկել են վերջին ամիսների ընթացքում։ Առաջինն այն էր, որ հիմա մենք արդեն ունենք բանակցված մեկ, երկու, երեք համաձայնագրերը։ Դրանք քաղաքացիական ու միջուկային էներգիայի համաձայնագրերն են Հայաստանի և ԱՄՆ միջև, ինչը մեզ կտա ավելի մեծ հնարավորություններ, լրացուցիչ համագործակցության քաղաքացիական նպատակներով միջուկային ռեակտորի օգտագործման իմաստով»,–ասաց նա։

Դեսպանը հիշատակեց անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործկցությունը՝ նշելով, որ դա կօգնի Հայաստանին իր խաղաղապահ գործառնությունների աջակցության համատեքստում ամբողջ աշխարհում և բացի դրանից կօգնի ԱՄՆ զինված ուժերին ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ և հասկանալ միմյանց մոտեցումները. «Ի վերջո, մենք շատ ենք աշխատել նաև սահմանային անվտանգության և սահմանային կառավարման ուղղությամբ»։

Անդրադառնալով օգոստոսի 8–ի վաշինգտոնյան փաստաթղթերին, դեսպան Քվինը նշեց, որ դրանից հետո դրվեց էլ ավելի լայն և ավելի ընդգրկուն տեսլականի մեկնարկը Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային հարաբերությունների համար։

Նրա խոսքով, Թրամփի ուղին ավելի լայն համագործակցություն է ենթադրում, որի կարևոր հատվածը սահմանային անվտանգությունն է և կառավարումը, տնտեսական գործընկերությունը. «Սա մեր հարաբերությունները տանում է արդեն հաջորդ փուլ և առաջ է մղում խաղաղության հեռանկարները ամբողջ տարածաշրջանում։ Դրա մի մասը նաև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև, և կարծում եմ, որ այն փաստը, որ այս տեքստը արդեն հաստատված է, կարևոր քայլ է։

ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին, Ադրբեջանի հետ, տեսնելու, որ այն բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց տրամաբանական եզրահանգման և դրանով բերենք տևական և արդար խաղաղություն և բարգավաճում Հայաստանին և տարածաշրջանին։

Ես հույս ունեմ, որ դրանով կդրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ մենք Հայաստանը կտեսնենք որպես տարանցիկ ուղի Կենտրոնական Ասիայի և Կենտրոնական Եվրոպայի միջև, և տնտեսական հանգույց, նաև ՏՏ կենտրոն տարածաշրջանի համար»,– ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին