Արտաքին 3 տարի առաջ - 22:30 31-03-2023

ԱՄՆ-ում նախատեսում են մեծացնել սևծովյան տարածաշրջանին տրամադրվող աջակցությունը

ԱՄՆ Սենատ է ներկայացվել մի օրինագիծ, որի շրջանակներում նախատեսվում է ավելացնել ամերիկյան աջակցությունը` սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու համար։ Ինչպես փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, օրինագիծն անվանվում է «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։

Հաղորդվում է, որ նախագծի հեղինակների շարքում կան ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կոնգրեսականներ։ Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես ԱՄՆ ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության տեսանկյունից, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի լույսի ներքո:

Օրինագիծը նախատեսում է սևծովյան տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության ակտիվացում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համաձայնեցված, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդում։ Փաստաթղթում նշվում է նաև սևծովյան նախաձեռնությանն աջակցելու մասին։

Օրինագծի համաձայն՝ ընդունումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ վարչակազմը պետք է ներկայացնի միջգերատեսչական ռազմավարություն՝ ուղղված ԱՄՆ ռազմական օգնության ավելացմանը, որը ներառում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համակարգում, տնտեսական կապերի խորացում, ժողովրդավարության և տնտեսական անվտանգության ամրապնդում: Օրինագիծը նախատեսում է ավելացնել Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային, Ռումինիային, Մոլդովային և Բուլղարիային տրվող օգնությունը։

Նախագծի շրջանակներում կստեղծվի միասնական բազմազգ համակարգող շտաբ, որը պատասխանատու կլինի զորավարժությունների պլանավորման, Սև ծովում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների բոլոր ռազմական գործողությունների համակարգման, ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի ակտիվացման և այլնի համար։ Օրինագիծը նաև կոչ է անում ԱՄՆ վարչակազմին ուսումնասիրել Սև ծովում ՆԱՏՕ-ի կանոնավոր և ռոտացիոն ներկայության հաստատման արժեքը:

Միևնույն ժամանակ նախագծում նշվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության անհապաղ փոխարինման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի կարևորության մասին։ Օրինագծում նախանշված ռազմավարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է տարին առնվազն երկու անգամ այցելեն Սևծովյան տարածաշրջան։

«Սևծովյան անվտանգության ռազմավարության ակտը» ներկայումս ուղարկվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտե՝ քննարկման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան