Արտաքին 3 տարի առաջ - 18:14 22-10-2022

Բայդենն անհանգստանում է, որ հանրապետականները կդադարեցնեն Ուկրաինային տրամադրվող աջակցությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, որ եթե նոյեմբերին կայանալիք կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթի Հանրապետական կուսակցությունը, ապա նրանք կդադարեն աջակցել Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, Բայդենն այս մասին ասել է Փենսիլվանիա նահանգ կատարած այցի ժամանակ:

«Այո, ես մտահոգված եմ այս թեմայով, քանի որ նրանք ասացին, որ պատրաստվում են դադարեցնել օգնությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Օրեր առաջ Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին հայտնել էր, որ եթե Հանրապետական ​​կուսակցությունը հաղթի կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, ապա հաջորդ տարի Ուկրաինային տրամադրվող օգնությունը կկրճատվի։

Միևնույն ժամանակ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ այս նախաձեռնությունը Հանրապետական կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել և մի շարք կուսակցականներ դեմ են դրա իրականացմանը։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է ավելի քան 17.5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»