Արտաքին 9 ամիս առաջ - 13:29 14-01-2026

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Իրանի դեսպաններին կանչել են ԱԳՆ-ներ

Բողոքի ակցիայի մասնակիցների դեմ Իրանի կառավարության գործողությունների և երկրում ցուցարարների մահվան ֆոնին, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան արտաքին գործերի նախարարություններ են կանչել Իսլամական Հանրապետության դեսպաններին։

Նրանք մտահոգությունն են հայտնել ցուցարարների դեմ կիրառվող բռնության վերաբերյալ և կոչ են արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ ու հարգել նրանց իրավունքները։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին նաև երկխոսության կոչ է արել. «Իտալիան միշտ ձգտել է երկխոսության, քանի որ դա կարևոր է նույնիսկ մեզնից հեռու գտնվող վարչակարգերի հետ։ Սակայն երկխոսությունը չի նշանակում պասիվ հետևել վարչակարգին, որը դաժանորեն ճնշում է իր սեփական քաղաքացիներին»,- եզրափակել է իտալական դիվանագիտության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում