Արտաքին 1 տարի առաջ - 19:45 28-08-2025

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ

Կիևի վրա ռուսական հարձակումից հետո, որի արդյունքում վնասվել է նաև Բրիտանական խորհրդի շենքը, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին:

«Պուտինի երեկվա հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են տներ և վնասվել շենքեր, այդ թվում՝ Կիևում Բրիտանական խորհուրդը և ԵՄ պատվիրակությունը։
Մենք կանչել ենք Ռուսաստանի դեսպանին։ Սպանություններն ու ավերածությունները պետք է դադարեցվեն»,- գրել է Լեմմին:

Կիևի վրա օգոստոսի 28-ի գիշերը ռուսական հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի, որոնց թվում 4-ը երեխաներ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան