Ներքին 9 ամիս առաջ - 19:18 10-01-2026

Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մարդիկ բանակ չգնան, քանի չեն վերադարձվել ռազմագերիները

«Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե օրինակ հարկատուները հրաժարվեն հարկեր վճարելուց` պատճառաբանելով այդ քայլը կառավարության ու դրա ղեկավարի դելեգիտիմությամբ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ վերջինս Գարեգին Բ-ին չի ճանաչում որպես Ամենայն հայոց կաթողիկոս, ուստի՝ անվավեր է նաև Մասյացոտնի թեմի առաջնորդին ազատելու նրա որոշումը։

Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Մայր Աթոռի հաղորդագրությունում նշվում է. «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները՝ ընդգծելով, որ դրանք իր համար որևէ նշանակություն չունեն։

Հարությունյանը շարունակել է գրառումը․

«Կամ ասենք` մարդիկ հրաժարվեն դատական ակտերը կատարելուց, քանի որ դատարաններն անկախ չեն գործադիրից:

Մերժվեն տեղական տուրքերն այն բանի համար, որ ՏԻՄ ղեկավարները խախտել են չթալանելու ուխտը:

Չենթարկվեն ոստիկանության պահանջներին ոստիկանապետի քաղաքականապես կողմնակալ դիրքորոշման պատճառով:

Բանակ չգնան, քանի չեն վերադարձվել ռազմագերիները:

Չվճարեն ՀԷՑ-ի կողմից հաշվարկված էլեկտրաէներգիայի սպառման վճարները, քանի դրա տնօրենը Ռոմանոսն է:

ցանկը շարունակելի է...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ