Մշակույթ 9 ամիս առաջ - 20:16 09-01-2026

Անիմացիոն ցուցահանդես և գրքի շնորհանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Այս կապակցությամբ Փարաջանովի թանգարանում բացվել է «Ֆիլմեր և հայտնիներ» խորագիրը կրող ժամանակակից անիմացիոն ցուցահանդեսը։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նա շրջել է թանգարանում, դիտել ներկայացված ցուցադրությունը:
Հաջորդիվ կայացել է Կորա Ծերեթելիի «Կոլաժ ինքնանկարի ֆոնի վրա» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են Փարաջանովի մասին հուշեր։

Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը ներկայացրել է անիմացիոն ցուցադրության հայեցակարգը՝ նշելով, որ այն նորություն է թանգարանում:

Անիմացիոն ցուցադրության շրջանակում թանգարանի երկու հարկում տեղադրված մեծ էկրաններին ներկայացվում են Փարաջանովի և նրա մեծանուն ժամանակակիցների՝ Անդրեյ Տարկովսկու, Իվ Սեն Լորանի, մադամ դը Գոլի, Մարչելո Մաստրոյանիի և այլոց մասնակցությամբ հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասին հանրության լայն շրջանակը ծանոթ չէ։

«Թանգարանները զարգանում են, այցելուների պահանջները փոխվում են, շատերը ցանկանում են նոր ու հետաքրքիր լուծումներով ցուցադրություններ տեսնել։ Մենք փորձեցինք նորարարական լուծումներից գտնել ամենահարմարը. թանգարանը չունի առանձին անիմացիոն ցուցադրությունների տարածք, ուստի դիմեցինք այս տարբերակին՝ պահելով փարաջանովյան ռիթմը։ Առաջին հարկում Փարաջանովն ու հայտնի մարդիկ են, իսկ երկրորդ հարկում՝ նրա ֆիլմերը, ինչպես նաև Փարաջանովի՝ Ջոկոնդային նվիրված պատմությունը»,- նշել է թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը և հավելել, որ ցուցադրության ձևաչափը պահպանվելու է, իսկ անիմացիոն ֆիլմերն անընդհատ փոփոխվելու են՝ հնարավորություն ընձեռելով նորովի բացահայտել Սերգեյ Փարաջանով արվեստագետին և մարդուն։

Նշենք, որ առավոտյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Սերգեյ Փարաջանովի շիրիմին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան