Արտաքին 9 ամիս առաջ - 13:45 07-01-2026

Իրանում առնվազն 36 մարդ է սպանվել ցույցերի ընթացքում, 2000-ից ավելին՝ ձերբակալվել. իրավապաշտպաններ

Իրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, «Ազատության» փոխանցմամբ հայտնել է արտերկրում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշվում է, որ սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ երկուսը կապված են եղել անվտանգության ուժերի հետ:

Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել են անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ: BBC-ի իրանական ծառայությունն այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը:
Իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու և 2076-ի ձերբակալվելու մասին:

BBC-ն հայտնում է նաև տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերն արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների հետ բախումների ժամանակ, որոնք Թեհրանի մեծ շուկայում Իրանի հոգևոր ղեկավարների դեմ կարգախոսներ Էին վանկարկում:
Բողոքի ակցիաները սկսվել են դեկտեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել է, որ եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն պատրաստ է գործել:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շեշտել է, որ խռովարարներին պետք է իրենց տեղը դնել և խոստացել «չզիջել» հակառակորդին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Անտոնիու Գուտերեշի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քարտուղարը «խորապես վշտացած է անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև բախումների հետևանքով մարդկանց զոհվելու և վիրավորվելու մասին հաղորդագրություններից» և ընդգծում է ցանկացած հետագա զոհերի կանխարգելման անհրաժեշտությունը:

Կիսապետական Fars լրատվական գործակալությունը փոխանցել է, որ ոստիկան է սպանվել Իլամի Մալեքշահիի շրջանում տեղի ունեցած բախման ժամանակ: Amnesty International-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ տեղեկություններ ունի այն մասին, որ հեղափոխական գվարդիան և ոստիկանական հատուկ ուժերը «որսորդական հրացաններ և արցունքաբեր գազ են կիրառել» այդ շրջանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով