Արտաքին 3 տարի առաջ - 15:01 15-10-2023

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ընթացքում առնվազն 12 լրագրող է սպանվել

Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի առաջին ութ օրվա ընթացքում առնվազն 12 լրագրող է զոհվել, երկուսը անհետ կորել են, ութը վիրավորվել, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Hill-ը՝ հղում անելով լրագրողների պաշտպանության կոմիտեին։

Associated Press-ի տվյալներով, հակամարտությունն արդեն հանգեցրել է երկու կողմից ավելի քան 3000 զոհի։

Գազայում գտնվող լրագրողները ամենից շատ են ռիսկի ենթարկում՝ հակամարտությունը լուսաբանելով իսրայելական ավերիչ ավիահարվածների, կապի խափանումների և էլեկտրաէներգիայի համատարած անջատումների պայմաններում:

Հակամարտության առաջին ութ օրերին սպանվել է 10 պաղեստինցի լրագրող։ Հաստատվել է նաև մեկ իսրայելցի լրագրողի մահը, ևս մեկը անհետ կորել է։ Հոկտեմբերի 13-ին Բեյրութից մի լրագրող սպանվեց Լիբանանի հարավում հրետակոծության ժամանակ, որի հետևանքով ևս վեց մարդ վիրավորվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան