Արտաքին 2 տարի առաջ - 10:20 15-11-2023

ՄԱԿ-ի ԱԽ-ն հինգերորդ անգամ կփորձի բանաձև ընդունել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վերաբերյալ

Չորս անհաջող փորձերից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգերորդ անգամ փորձում է բանաձև ընդունել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի վերաբերյալ, սակայն մնում է տեսնել, թե արդյոք կարելի է հաղթահարել լուրջ տարաձայնությունները և ձևակերպումների շուրջ կոնսենսուսի հասնել։

Ընթացիկ նախագիծը, որը ներկայումս բանակցությունների փուլում է, կպահանջի «անհապաղ հումանիտար դադարներ» Գազայի հատվածի ողջ տարածքում՝ խաղաղ բնակիչներին այդքան անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար: Բանաձևը նաև կպահանջի «բոլոր կողմերին» հետևել միջազգային մարդասիրական իրավունքին, որը պահանջում է խաղաղ բնակիչների պաշտպանություն, երեխաների հատուկ պաշտպանության կոչեր և պատանդներ վերցնելու արգելք:

Այնուամենայնիվ, ԱԽ անդամ Մալթայի առաջարկած և Associated Press-ի կողմից ստացված նախագծում հրադադարի մասին խոսք չկա: Այնտեղ նաև չի նշվում Գազայի հատվածում Իսրայելի պատասխան օդային հարվածների և ցամաքային հարձակման մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի