Արտաքին 9 ամիս առաջ - 11:41 04-01-2026

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը

Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, հայտարարել է կիրակի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, տեղեկացնում է «Սինխուա»-ն։

Նախարարության մամուլի քարտուղարը հանդես է եկել այս հայտարարությամբ՝ արձագանքելով մամուլի հաղորդագրություններին այն մասին, որ շաբաթ օրը ԱՄՆ-ն զորքեր է ուղարկել Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու և երկրից դուրս բերելու համար, իսկ մի շարք երկրների կառավարություններ արտահայտել են իրենց անհամաձայնությունը։

Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, Չինաստանը խորապես մտահոգված է Մադուրոյի և նրա կնոջ բռնի ձերբակալմամբ և ԱՄՆ-ի կողմից նրանց երկրից դուրս բերելով։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների բացահայտ խախտում են։

Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին ապահովել Մադուրոյի և նրա կնոջ անձնական անվտանգությունը, անհապաղ ազատ արձակել նրանց, դադարեցնել Վենեսուելայի կառավարության տապալումը և խնդիրները լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով, նշել է Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան