Արտաքին 5 տարի առաջ - 12:22 04-06-2021

Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետական դեպարտամենտը, պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցին, հայտարարություն է տարածել, որում նշված է, որ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր ՝ Միացյալ Նահանգները շարունակում է իր անհանգստությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով կատարվող վերջին զարգացումների, այդ թվում ՝ ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողների կալանավորման շուրջ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով կարգավորել այս միջադեպը: Մենք շարունակում ենք նաև կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ձերբակալվածներին՝ հիշեցնելով Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին. մարդասիրաբար վերաբերվել բոլոր ձերբակալվածներին»,- նշվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում ցանկացած տեղաշարժ սադրիչ է համարում:

«Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանային ճշգրտման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված հատվածում ռազմական ուժի ամրացումը և ականների տեղադրումը: Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը հետ քաշել մինչև մայիսի 11-ի դիրքեր: Նույնը կոչ ենք անում նաև Հայաստանին»,-նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ այս գործողությունները կատարելու դեպքում սահմանային լարվածությունը կթուլանա, և միջավայր կստեղծվի խաղաղ բանակցային գործընթացի համար՝ արագ ճշգրտելու սահմանագծերը :

Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է հայտնել այդ հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող