Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:16 29-12-2025

Փողոցից պալատ բերված, ոսկորը սոված-չկշտացածները Հայաստանը սարքել են խաղամոլության, իրավական բեսպրեդելի, պետբյուջեի թալանի երկիր

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Փաշինյանի կառավարման արդեն 8 տարիների ընթացքում Հայաստանը վերածվել է թմրամոլության, խաղամոլության, իրավական բեսպրեդելի, կամայականության, պետբյուջեի թալանի երկրի, և դա այն պարագայում, որ երկրի վարչապետը ղեկավարելու համար կրթություն, աշխատանքային փորձ, հմտություններ չունի:

Ստորև տեղադրում ենք լրագրողի գրառումը.

Սպասում եմ, թե երբ է Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի թեմայով» ռեփ երգելու։ Դրանից հետո միջազգային մամուլը «Խոշոր շահում» կինոյի հերոսուհու ոճով կասի՝ արդեն երգում է։

Կարող եք առարկել, թե Նիկոլ Փաշինյանը երգելու համար ձայն չունի։ Բանաստեղծություն գրելու համար տաղանդ ունի՞, որ գրել է, թմբակահար լինելու համար շնորհք ունի՞, որ փայտիկներով ցմփցմփացնում է։

Կառավարություն ղեկավարելու համար կրթություն, աշխատանքային փորձ, հմտություններ ունի՞, որ տնտեսական հեղափոխություն է անում ՀԴՄ դիկտատուրայի, խելացի անասնագոմերի, հին ավտոների կմախքներ- մետաղի ջարդոնը հավաքելու, անգլերենի իմացությամբ մոշ աճեցնելու միջոցով։

Դիվանագիտական կրթություն, դիվանագիտության փորձ ունի՞, որ միջազգային ասպարեզում Հայաստան է ներկայացնում։ Փողոցից պալատ բերված, բիրդան աղա դառած ոսկորը սոված-չկշտացածներն անցած 8 տարում Հայաստանը սարքել են թմրամոլության, խաղամոլության, իրավական բեսպրեդելի, կամայականության,պետբյուջեի թալանի երկիր։

Ոչ մի իշխանություն հավերժ չէ, կյանքը սուպերմարկետ է, որտեղ կարող ես շատ բան վերցնել, սակայն վերջում պետք է ամեն բանի համար վճարես։ Արժե, որ կերկոխ եղածները հիշեն այդ մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»