Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:26 11-05-2025

​​​​​​​ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը նստեցրել է արտաքին վարկավորման, բնակչությանը՝ թմրամոլության և խաղամոլության ասեղների վրա

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը նստեցրել են արտաքին վարկավորման և թմրամոլության, խաղամոլության ասեղների վրա

Տեսել ե՞ք, թե բանկերի առաջ ինչքա՜ն մարդիկ կան, ովքեր վարկեր կամ դրանց տոկոսներն են փակում։ Բացեք դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգը, նայեք, որ ժամկետանց վարկերի համար բանկերը տասնյակ հազարավոր մարդկանց դեմ հայցեր են ներկայացրել։

Անցյալ տարի Հայաստանի բանկերը ռեկորդային՝ 920 միլիոն դոլարի շահույթ են ստացել։ Հայաստանցիները վարկային բարձր տոկոսադրույքների պատճառով մնում են վարկերի տակ, սնանկանում, իսկ բանկերը բարձրացնելով վարկերի տոկոսադրույքները, սպասարկման վճարները, միջնորդավճարները, բանկային քարտերի սպասարկման գումարները՝ գերշահույթներ են ստանում, սակայն տնտեսության իրական հատվածը, արդյունաբերությունը չեն ֆինանսավորում։

Ժ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը գոռում, ձայնը երկինք էր հասցնում, որ իշխանությունը վարկային բեռը մեծացրել, անտանելի է դարձրել։ Անցած 7 տարում ՔՊ-ական իշխանությունը երկրի պետական պարտքը կրկնապատկել, 6,7 միլիարդ դոլարից հասցրել է 13,6 միլիարդ դոլարի։

Երկիրը ներսից են քանդում, երիտասարդության կյանքը թունավորում թմրանյութերով։ Հայաստանի բնակչության մի զգալի մասը թմրամոլ է, ցավալին այն է, որ օգտագործվող թմրանյութերի մեջ ավելացել է կյանքը խորտակո , քիմիական արտադրանք հանդիսացող թմրամիջոցների կշիռը։

ՔՊ-ական իշխանությունը Հայաստանը նստեցրել է արտաքին վարկավորման, բնակչությանը՝ թմրամոլության և խաղամոլության ասեղների վրա։ Հայաստանը հնամենի մշակույթի երկիր է, սակայն մշակույթի նախարարությունը վերացրել են, դարձրել ԿԳՄՍ նախարության մի մաս։ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, սակայն գյուղնախարարությունը լուծարել են։

Իրենց իշխանությունը պահելու, երկարաձգելու համար պետական և իշխանական քարոզչամեքենան հանրության մեջ սերմանում է պարտվողականություն, ազգային ինքնությունից, հավաքական հիշողությունից, Արարատ սրբազան լեռից, Արևմտյան Հայաստանից, Արցախից, մեր հերոսամարտերից հրաժարվելու հոգեբանություն։

Յո՞ երթաս, Հայաստան։ Եթե մեզ մեր տանը տնվոր դարձրածներին, դարավոր թշնամու առաջ խոնարհվող երկրաքանդներին չդիմադրենք, օտարների շահերը սպասարկող մերօրյա թալանչիներին չդիմագրավենք, մի քանի տարի անց կորցնելու ենք Հայաստան պետությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում