Ներքին Արտաքին Միտք 9 ամիս առաջ - 20:54 29-12-2025

Հայաստանը որպես էլեկտրաներգիա արտահանող երկիր չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ. փորձագետ

Անվտանգային փորձագետ Վահե Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նրան, թե ինչու է իրականում Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրում, և ինչու է Թուրքիան անդադար խոսում հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին:

Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իրականում, հայ-թուրքական էներգետիկ փոխգործակցությունն արդեն ընթանում է, ինչպես ասում են՝ «գետնի վրա»: Ու խոսքը Թուրքիայից նավթամթերքի ներկրման մասին չէ, ինչի մասին գրել էի օրերս:

Democracy & Freedom Watch-ի համաձայն՝ 2025 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 30,60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Մեկ տարի առաջ գրել էի նաև, որ 2024 թ.-ին այդ ցուցանիշը հասել էր 60 մլն կՎտ.ժ -ի (հղումները կտամ մեկնաբանություններում):

Հիմա հարց՝ ինչու՞ է Երևանը լռում այդ մատակարարումների մասին: Ինչու՞ դրանք չեն ներկայացվում որպես ձեռքբերում, Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման արգասիք, իշխանությունների գեոտնտեսական հանճարի դրսևորում:

Պատճառը ծավալը չէ, որը, այո, խիստ սահմանափակ է: Նույն ժամանակահատվածում Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա է մատակարարվել 594,15 մլն կՎտ, Ռուսաստանից Թուրքիա՝ 202,66 մլն կՎտ.ժ: Այս թվերի ֆոնին, իհարկե, մեր 30 մլն-ը խիստ սիմվոլիկ է: Բայց այդուհանդերձ շատ կարևոր է տարածաշրջանի էներգետիկ լանդշաֆտի փոխակերպման համատեքստում:

Ի վերջո, Ադրբեջանից Հայաստան ներկված բենզինի ծավալն էլ էր սիմվոլիկ, ինչը, սակայն, չխանգարեց ներկայացնել դա որպես դարակազմիկ իրադարձություն: Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը հանրային-քաղաքական խոսույթի առարկա չդարձնելը, կարծում եմ, ունի պարզ պատճառ. Անկարան ինքն է փորձում դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչը արտացոլված է մի շարք ռազմավարական փաստաթղթերում:

Հայաստանը որպես էլեկտրաներգիա արտահանող երկիր չի տեղավորվում Անկարայի ու Բաքվի տարածաշրջանային նկրտումների մեջ: Եթե որևէ երկիր էլեկտրաէնեիգիա է արտահանում, ուրեմն ունի արդյունաբերական ներուժ ու, հետևաբար, սեփական ռազմավարական կշիռը բարձրացնելու որոշակի ռեսուրս (սա է պատճառը, որ Անկարան խոսում է Հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին):

Մինչդեռ Հայաստանը թուրք-ադրեբջանական ճանապարհային քարտեզներում ոչ թե արդյունաբերական և էներգետիկ կենտրոն է, այլ լավագույն դեպքում՝ սերվիսային միավոր: Քարավան-սարայ:

Հարց է առաջանում՝ ինչու՞ է այդ դեպքում Թուրքիան էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից: Պատճառը զուտ տնտեսական է:

Էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում առկա են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի պահանջարկի արագ աճով և գեներացիայի համեմատաբար դանդաղ ընդլայնմամբ։ Նշված անհամաչափությունը հատկապես զգայուն է համակարգի պիկային ռեժիմներում: Միաժամանակ, 2026 թ.-ին սպասվող Աքքույու ԱԷԿ-ի շահագործման հանձնումը թույլ կտա Անկարային հաղթահարել այդ խնդիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի