Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:32 13-02-2023

Այստեղ կա «պերեբոռ»․ Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը տրամաբանության մեջ չի տեղավորվում․ Աբրահամյան

Թուրքիայի պահվածքը, վարքագիծը, Հայաստանի և Արցախի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն ու Հայաստանի գործողությունները և հայտարարությունները համահունչ չեն։ ԱՅս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն Թուրքիա ուղակելու մասին հարցերին։

«Եթե Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ հայտարարությունների, հումանիտար բեռի, որքան ինձ համար զարմանալի է զորակցություն հայտնելու առումով, փորձ է արվում տեղավորել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, ակնհայտ է, որ այստեղ կա «պերեբոռ», որովհետև հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետևած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո, Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, չի տեղավորվում տրամաբանության մեջ»,- նշեց նա։

«Ես կհասկանայի Հայաստանի իշխանությանը, որը չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր։ Բայց եթե հետևում եք հայտարարություններին, Հաաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգա հումանիտար բեռ են փոխանցում»,- ասաց Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի