Արտաքին 9 ամիս առաջ - 23:52 27-12-2025

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ռազմագոտու կառավարման կետում. ինչ են զեկուցել նրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել միացյալ զորախմբի կառավարման կետերից մեկում: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը ռազմական հատուկ գործողության գոտու իրավիճակի զարգացմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը քաղաքացիներին ուրախացնելու բան ունեն:

«Գիտեմ, որ զեկուցելու բան ունեք, ինչը կուրախացնի մեր քաղաքացիներին»,– ասել է Ռուսաստանի ղեկավարը։

«Կենտրոն» և «Արևելք» զորախմբավորումների հրամանատարները զեկուցել են, որ վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Դիմիտրով և Զապորոժիեի մարզի Գուլյայպոլե բնակավայրերը։

Ռուսական վերահսկողության տակ են անցել նաև Խարկովի մարզի Վիլչա, Վիսոկոյե և Պրիլիպկա բնակավայրերը, Կոնստանտինովկայի կեսից ավելին, Դոնեցկի Վոլնոյե և Ռոդինսկոյե բնակավայրերը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ ռուսական զինուժը հարձակումներ է իրականացնում ռազմական հատուկ գործողության գոտու բոլոր ուղղություններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում