Ներքին 2 տարի առաջ - 11:47 07-03-2024

Եթե վարչապետին զեկուցել են՝ «չես պատկերացնի՝ ինչ ենք գտել», ապա տրամադրել են ապատեղեկատվություն. Քերոբյանի փաստաբան

«Եթե վարչապետին տրվել է այն բովանդակությամբ զեկուցագիր, կողքից էլ մի երկու փաստ, որ հենց սենց է եղել, ապա դա ապատեղեկատվություն է եղել», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Փաշինյանը որքանո՞վ մասնակցություն ունի այս գործին։

Եգորյանը նշեց, որ Քերոբյանն իրեն ոչինչ չի կարող փոխանցել այդ հարցով։

«Որոշ աշխույժ դեմքերի զեկույցները ապատեղեկատվություն են», - ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ դատարանում նախկին նախարար Քերոբյանը հաստատել էր, որ Արայիկ Հարությունյանն ասել է՝ ազատման դիմում գրի, ինք էլ հասկացել է, որ իր հետ չեն ուզում աշխատել․արդյո՞ք դա կապ ունի գործի հետ, և կարելի՞ է եզրահանգել՝ Քերոբյանից ազատվում են այս գործի միջոցով։

«Մենք գիտենք այդ կուլիսային պրոցեսները՝ և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ բոլոր ոլորտներում, որոնց բախվում ենք։ Նույն էլ այս գործում կա, զեկուցումներ են լինում կաբինետային մակարդակում, երբ մարդիկ որոշ թղթեր են կարդացել, գալիս են՝ ասում, որ սենցա եղել, «չես պատկերացնի՝ ինչ ենք գտել», բայց ինչ է գտել և ինչ է ուզում պատմել՝ դա այլ հարց է։ Ես ենթադրում եմ, որ այդպիսի աշխույժ դեմքերը, որոնք աշխուժորեն զեկուցել են իրենց գտածների վերաբերյալ, տրամադրել են ապատեղեկավտություն։ Եթե զեկուցվել է, որ միասնական դիտավորություն են ունեցել և արարքներ են կատարել՝ չի համապատասխանում քրեական գործի նյութերին, դա միայն իրենց մեկնաբանությունն է։ Հիմա եթե դրանց հիման վրա է եղել՝ այդ տեղեկատվությունը չունեմ»,-ասաց նա։

Քերոբյանի փաստաբանը նաև չասաց՝ գործը քաղաքակա՞ն է, թե՞ ոչ. «Անպայման չի, որ քաղաքականը լինի քաղաքական իշխանության կողմից կամ պաշտոնական անձանց կողմից։ Քաղաքական է համարվում այնպիսի հետապնդումը, որը հենված չի քրեադատավարական տվյալների վրա, որոնք հերքում են առաջ քաշած վարկածը։ Անտեսվում են այն վարկածները, որոնք հավասարապես հնարավոր են։ Նույն հիմնավորմամբ կարելի է ասել՝ արվել է ամեն ինչ, որ «Հարմոնիա» ընկերությունը հաղթի»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում