Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 22-12-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանի բոլշևիզմը խայտառակ ավարտ է ունենալու․ Նարինե Դիլբարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ, «Միասին» շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նարինե Դիլբարյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ հակաեկեղեցական արշավի, Վեհարանի դեմ դեկտեմբերի 18-ին կատարված գրոհի տապալման, նոր գրոհ նախապատրաստելու պատճառների, Վեհափառին կալանավորելու հավանականության, այս օրակարգին հակազդելու անհրաժեշտության, մտավորականության դերի և կարևորության, ՔՊ-ի ընդունած «Էթիկայի կանոնագրգի», այն ընդունելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նարինե Դիլբարյանը համոզված է՝ բոլոր բռնատիրություններն ու կայսրությունները օրերից մի օր փլուզվելու են։ Հարցին՝ նույնը Նիկոլ Փաշինյանի՞ն է սպասվում՝ նա պատասխանեց․ «Այո՛, այս բռնատիրությունը, բոլշևիզմը միշտ ավարտվում է խայտառակ ձևով։ Եվ ներսում նրանք, ովքեր հետո գիտեք այդ բազմահազար, խորհրդային մարդիկ, որոնք կքվել էին բոլշևիզմի տակ, հետո ամաչում էին։ Դրա համար պահն է, որ մարդիկ ապրեն այնպես, որ հետո անհարմար չզգան իրենց համար»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Արևմուտքում ոչ բոլորն են Փաշինյանին աջակցում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող