Ներքին 9 ամիս առաջ - 12:40 20-12-2025

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը

Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am -ը։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար` եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։

Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։ Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։

Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»