Ներքին 3 տարի առաջ - 12:49 18-03-2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն նոր կարգով

Ներքին գործերի նախարարության ձեւավորման օրենսդրական փաթեթով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ փոխվարչապետի որոշմամբ հաստատվել է «Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարգը»։ Տեղեկանում ենք նախարարության ամամուլի ծառայությունից։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրության հաստատման ուժով ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը դադարեցրել է իր գործունեությունը ոստիկանությունում եւ համարվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մաս։

Ըստ հաստատված կարգի՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ողջ անձնակազմը տասը ամիսների ընթացքում կվերապատրաստվի ծառայության մասնագիտական թեմաներով՝
• քաղաքացիության հարցեր,
• օտարերկրացիներին վերաբերող կարգավորումներ,
• ապաստան և փախստականներ,
• ռեադմիսիա,
• անձնագրային ծառայություններ,
• բնակչության ռեգիստրի հետ աշխատանք,
• աշխատանք փաստաթղթերի և տվյալների շտեմարանների հետ,
• սահմանային հսկողություն,
• ինչպես նաև սպասարկման և հաղորդակցության հմտություններ:

Երկշաբաթյա դասընթացից հետո յուրաքանչյուր աշխատակից անցնելու է թեստավորում: Թեստավորման փուլի համար սահմանված ներքին շեմը հաղթահարած մասնակիցների շրջանում անցկացվելու է հարցազրույց՝ Ներքին գործերի նախարարի հրամանով ձևավորվելիք հանձնաժողովի կողմից:

Վերապատրաստումն անցած աշխատակիցները կնշանակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան պաշտոններում:

Կարգն ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից, վերապատրաստման գործընթացը տևելու է տասը ամիս:

Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության և Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերների աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով