Ներքին 9 ամիս առաջ - 20:25 19-12-2025

Միաբան լինենք Մայր Աթոռի, Վեհափառ հայրապետի շուրջը. Տեր Վրթանես քահանայի ուղերձը հիվանդանոցից

Երեկ Մայր Աթոռում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։

Հոգևորականին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարել էին սրտի ստենտավորում։

Առավոտյան Տեր Վրթանեսը 168.am-ին փոխանցեց, որ ինքնազգացողությունը լավ է։

«Ինձ լավ եմ զգում, գիշերը նորմալ քնել եմ, շնորհակալ եմ այստեղի բժիշկներին՝ ուշադրության և հոգատարության համար»,- նշեց Տեր Վրթանեսը։

Հոգևորականը նաև ուղերձ փոխանցեց հանրությանը. «Միաբան լինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վեհափառ հայրապետի, ուխտապահ հոգևոր դասի շուրջ մեր բարեպաշտ ժողովրդով։ Այս դժվարությունը կհաղթահարենք Աստծո օգնությամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով