Մամուլ 9 ամիս առաջ - 08:46 19-12-2025

Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ոչ մի կերպ չի մարսում նոյեմբերի սկզբներին խորհրդարանում սեփական ուսապարկերի ուշանալը նիստից, երբ ինքը նստած՝ նրանց էր սպասում 26-ի բյուջեի քննարկմանը, եւ այդ հարցը ՔՊ քասթինգի առանցքային հարցերից մեկն է դարձրել։ Հիշենք, որ այդ օրերին ՔՊ-ական պատգամավորները 2 անգամ տհաճ անակնկալ մատուցեցին շեֆին` ուշացան նիստից, որի հետեւանքով քվորում չեղավ, նիստերը 20 րոպե ուշ սկսվեցին։

Նա դա որպես իր անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք է գնահատել եւ նախատում էր Ալեն Սիմոնյանին ու Հայկ Կոնջորյանին․ լրագրողական օթյակում անգամ լսվում էին նրա հանդիմանությունները։ Թվում էր, թե ոչ մի արտառոց բան չկար` ՔՊ-ական երեսփոխանները միշտ են անպարտաճանաչ եղել, բայց այս անգամ նյարդային լարված վիճակում գտնվող Փաշինյանը չի մարսել այդ պահվածքը եւ դրանում իր դեմ ուղղված դավադրություն է տեսել` ենթադրելով, որ դա արել են՝ ցույց տալու, թե ինքը չի տիրապետում իրավիճակին։ Մեզ պատմեցին, որ նա վերցրել է այդ օրերի բացակաների ցանկը եւ հիմա՝ նախընտրական ցուցակում թեկնածուների գրանցման գործընթացի` հարցաքննության ժամանակ նախ թեկնածուից ճշտում է, թե ինչու էր այդ օրը ԱԺ նիստից ուշացել, փորձում է հասկանալ, թե որքանով է հիմնավոր կամ անհիմն նրա պատասխանը: Ուզում է համոզվել, որ դա եղել է ոչ թե իր դեմ արված հատուկ քայլ, այլ իսկապես անպարտաճանաչության դրսեւորում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան