Միտք Ներքին 9 ամիս առաջ - 16:46 18-12-2025

Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր «պատճառաբանությունը» իրավական հիմք չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որեևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:

Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:

Մի բան էլ ասաց, որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:

Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները Սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ:

Իրականում, հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով