Ներքին 4 տարի առաջ - 17:01 02-09-2022

Հրապարակվել է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը Լոռեցյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ներկայացրել է Գևորգ Լոռեցյանին կալանքի տակ պահելու՝ Վերաքննիչ դատարանի դատավորի ամբողջ պատճառաբանությունը:

Պաշտպանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ահա´, Գևորգ Լոռեցյանին կալանքի տակ պահելու Վերաքննիչ դատարանի դատավորի ամբողջ պատճառաբանությունը:
«Գերպատճառաբանված» որոշմամբ դատավորն եկել է եզրահանգման, որ շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող անձի ազատությանը վերաբերող հարց քննելիս, ի թիվս այլոց, իր խնդիրը չէ նույնիսկ այն հանգամանքը, որ եթե մինչև անգամ քաղաքացին մեղավոր ճանաչվի, ապա քրեական օրենքի փոփոխության արդյունքում նա ընդամենը տուգանվելու է:
Շատ վատ է, որ իր խնդիրը չի համարում...
Ի դեպ, Լոռեցյանի գործով բողոքը Եվրոպական դատարանում է»:




Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» ու «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի