Արտաքին 10 ամիս առաջ - 22:19 16-12-2025

Գերմանիան Ուկրաինային նվիրաբերել է երկու Patriot ՀՕՊ համակարգ և Iris-T համալիր

Գերմանիան Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել երկու Patriot զենիթահրթիռային համակարգ և իններորդ Iris-T համակարգը, ինչպես նաև նախատեսում է հաջորդ տարի մատակարարել AIM-9 Sidewinder հրթիռների զգալի քանակություն։

Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստի բացման ժամանակ։

«Մեր վերջին հանդիպումից ի վեր մենք ամրապնդել ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը, այդ թվում՝ օգոստոսին խոստացված երկու Patriot համակարգերի մատակարարման, ինչպես նաև իններորդ Iris-T համակարգի մատակարարման միջոցով»,-նրա խոսքերը մեջբերել է Corriere della Sera թերթը։

Պիստորիուսը նաև հավելել է, որ Patriot-ների մատակարարումն իրականացվել է Նորվեգիայի մասնակցությամբ։

Նախարարը հայտարարել է, որ 2026 թվականին Գերմանիան իր զինանոցից կտեղափոխի «AIM-9 Sidewinder հրթիռների զգալի քանակ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում