Արտաքին 4 տարի առաջ - 14:48 01-06-2022

Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ՀՕՊ ժամանակակից միջոցներ. Շոլց

Գերմանիան առաջիկայում Ուկրաինային կմատակարարի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Բունդեսթագում։

Շոլցի խոսքով, նման համակարգն ի վիճակի է «մի ամբողջ քաղաք» պաշտպանել օդային հարվածներից։ Կանցլերը մանրամասներ չի ներկայացրել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը IRIS-T SL համակարգերի մասին է։ Սրանք ցամաքային տեղակայման հակաօդային պաշտպանության համակարգեր են, որոնք օգտագործում են մոդիֆիկացված «օդ-օդ» IRIS-T հրթիռներ: Նրանք գոյություն ունեն երկու մոդիֆիկացիայով՝ գործողությունների փոքր (SLS) և միջին (SLM) շառավղով:

Կանցլերը նաև խոստացել է Ուկրաինային փոխանցել ռադարներ, որոնք կարող են հետևել թշնամու հրետանու տեղաշարժին, ինչպես նաև համագործակցել Միացյալ Նահանգների հետ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման հարցում, որոնք, ըստ Շոլցի, չպետք է օգտագործվեն ռուսական տարածքը հարվածելու համար։

Նրա ելույթի զգալի հատվածը նվիրված է եղել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին Բունդեսվերի արդիականացման ծրագրերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում