Ներքին 10 ամիս առաջ - 14:45 16-12-2025

Անշարժ գույքի շուկայում գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար, ինչն ամենացանկալի սցենարն է. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկը վերջին զեկույցներում նշում էր, թե ռիսկեր կան, որ անշարժ գույքի շուկայում կա որոշակի գերտաքացվածություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Խոսքն այն մասին է, որ մենք տարբեր մոդելներով, երբ նայում էինք, տեսնում էինք, որ տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում, ներառյալ՝ եկամտային հարկի վերադարձը, ունեինք անշարժ գույքի շուկայում որոշակի գների աճ։

Մեր մտավախությունն այն էր, որ այդ գների արագ անկումը կարող է տնտեսության մեջ անցանկալի երևույթներ առաջացնել։ Բարեբախտաբար, տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են, գների ճշգրտումը տեղի է ունենում աստիճանաբար, ինչն ամենացանկալի սցենարն է»,-ասաց Մարտին Գալստյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում