Ներքին 2 տարի առաջ - 14:56 09-01-2024

Կստեղծվի համակարգ անշարժ գույքի շուկայում իրատեսական պատկերի ձևավորման նպատակով

Հայաստանում նախատեսվում է ստեղծել անշարժ գույքի միասնական ռեեստր։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա ապագայում ունենալ անշարժ գույքի շուկայի ավելի իրատեսական պատկեր, բացի այդ, գներն էլ ավելի իրատեսական կլինեն։

Թովմասյանը նշել է, որ քաղաքացիները ավելի տեղեկացված կլինեն, նրանք հնարավորություն կունենան դիմել ավելի բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև անշարժ գույքի գների մասին տեղեկություն ստանալու համար։

Պաշտոնյան նաև հիշեցրել է այն մասին, որ արդեն մշակվել ու շրջանառության մեջ է մտցվել ռիելտորական գործունեության մասին օրենքը, որը կարգավորում է առքուվաճառքի գործարքները անշարժ գույքի շուկայում։ «Նախատեսվում է բազմաթիվ այլ օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կուղղվեն նաև թվային ծառայությունների ներդրմանը»,- ավելացրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան