Արտաքին 10 ամիս առաջ - 21:21 15-12-2025

Թուրքիան Իսրայելի թշնամին է. Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս

Մինչ թուրքական մամուլում տարածվում են լուրեր, որ Թուրքիայի և Իսրայելի միջև Պաղեստինի Գազայի հատվածում, Սիրիայում, Մերձավոր Արևելքում և Սև ծովում մրցակցությունն ավելի է սրվել և երկու կողմերն արդեն ավելի ագրեսիվ են դարձել միմյանց նկատմամբ, Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսը Թուրքիային թիրախավորող հայտարարություններ է անում:

Օֆիր Ակունիսը, անդրադառնալով Թել Ավիվի Սիրիայում և Գազայում ունեցած ծրագրերին, այդ հատվածում զինվորներ տեղակայելու Թուրքիայի ցանկությանը, ինչպես նաև Սիրիան ապառազմականացնելու Իսրայելի մտադրություններին, Թուրքիային որակել է թշնամի պետություն. «Թուրքիան Իսրայելի թշնամին է»:

Հավելենք, որ Սիրիայում հեղափոխությունից և Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո Թուրքիան սերտ տնտեսական և քաղաքական կապեր է հաստատել Դամասկոսի հետ, ինչպես նաև ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Գազայում՝ ներգրավվելով միջազգային խաղաղապահ խմբի կազմում:

Թուրքիայի նման մտադրություններին Իսրայելը կտրականապես դեմ է արտահայտվում, իսկ ԱՄՆ-ն հակառակը՝ փորձում փափկեցնել Թել Ավիվի բիրտ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ