Արտաքին 5 տարի առաջ - 10:45 12-05-2021

Հրապարակվել Է Թել Ավիվի ռմբակոծության տեսանյութը

The Times of Israel-ը հրապարակել է Գազայի հատվածի կողմից Թել Ավիվի ռմբակոծության կադրերի տեսանյութը։

Կադրերում երևում է, թե ինչպես են տասնյակ հրթիռներ թռչում քաղաքի վրայով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանը պաղեստինյան հրթիռային հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը : Օդանավակայանից տարհանում են ուղևորներին ու աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան պաղեստինյան անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիներին ամենախոշոր էսկալացիան։ Երեքշաբթի առավոտյան պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելի տարածքի վրա Գազայի հատվածից արձակվել է ավելի քան 200 հրթիռ։ Ի պատասխան դրան՝ իսրայելցի զինվորականները խոցել են 130 պաղեստինյան ռազմական թիրախներ՝ ոչնչացնելով ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև "Իսլամական ջիհադի" (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) մարտական ստորաբաժանումների շուրջ 15 անդամների:

Իսրայելի բանակը 5 հազար պահեստազորի կոչ է արել ամրապնդել տարբեր ստորաբաժանումները, պաղեստինցի իսլամիստների դեմ իրականացվող «պատի պահապաններ» գործողության ընթացքում:

<div data-widget="Player" data-id="1710116" data-player-template-id="11408" data-ad-template-id="10037"></div><script async src="https://vp.rambler.ru/player/sdk.js"></script>

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան