Ավելին 5 տարի առաջ - 15:47 18-07-2021

Թել Ավիվի քաղաքային խորհուրդը գտել է իրենց շների հետևից չմաքրող քաղաքացիներին հայտնաբերելու տարբերակը

Թել Ավիվի իշխանությունները քաղաքի բնակիչներին կստիպեն իրենց շներից ԴՆԹ նմուշներ տալ, որպեսզի պարզեն նրանց, ովքեր չեն մաքրում իրենց կենդանիների կեղտոտածը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Թել Ավիվի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքային որոշման մեջ կատարված փոփոխությանը, որով շների տերերից պահանջվում է քաղաքային լիցենզիան երկարաձգելիս տրամադրել իրենց շան ԴՆԹ նմուշը», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ անբարեխիղճ տերերը կտուգանվեն, ինչպես նաև կպահանջվի վճարել ԴՆԹ թեստի ծախսերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հելսինկի-Վանտաա օդանավակայանում ստեղծվել են շների համար նախատեսված հատուկ զուգարաններ: Պարզաբանվում է, որ կենդանիների զուգարանները տեղակայված են լոգասենյակի տարածքում: Դրանք նման են խոտածածկի: Շների զուգարանները պարունակում են ցնցուղ, ինչպես նաև կեղտաջրերի և այլ թափոնների հեռացման համակարգ: Նման սենյակների համար նախատեսված է նաև մաքրման ժամանակացույց, որպեսզի տհաճ հոտը չտարածվի օդանավակայանի շենքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան