Ներքին 8 ամիս առաջ - 15:40 13-12-2025

Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ․ «Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»։

«Զեղծարարները շատ ագրեսիվ գովազդ են տարածում Ֆեյսբուքում, Ինսթագրամում։ Մի աղջիկ ճտպտալով, թե՝ ափլիքեյշնը քաշեք, ՀԴՄ կտրոնները սքան արեք, քեշբեք կստանաք, կառավարությունն ինչ-որ տոկոս վերադարձնում է․․․ Չի կարելի»,- իր խոսքում նշում է Մարտիրոսյանը։