Ներքին 1 տարի առաջ - 22:45 06-07-2025

Նոր վտանգավոր վիրուս է տարածվում, որը զետեղված է PDF ֆայլերի մեջ. Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր վտանգավոր վիրուս է տարածվում որը զետեղված է PDF ֆայլերի մեջ:

Ովքեր չգիտեն ասեմ, որ PDF, Adobe Flash և Adobe Acrobat ֆայլերը համարվում են խոցելի, այդ իսկ պատճառով էլ մի քանի տարի առաջ աշխարհն ամբողջապես հրաժարվեց Adobe Flash Player-ից, Acrobat-ը հերթի մեջ է իսկ PDF-ի հարցը լուրջ է՝ դեռ փոխարինող չկա:

Նոր վիրուսը հիմնականում ուղարկում են էլ.հասցեի վրա իբրև աշխատանքի, հանդիպման կամ այլ շահավետ առաջարկ:

Վիրուսն ակտիվանում է PDF ֆայլը բացելուց հետո և ազդում է միայն ու միայն բրաուզերի վրա գողանալով բրաուզերի մեջ առկա պահպանված տվյալները՝ անձնական, բանկային, մուտքանուններ, գաղտնաբառեր, պատմություն, քուքիներ, քեշեր և այլն:

Ներկա պահին պաշտպանությունը կայանում է անծանոթ էլ.հասցեներից ստացած նամակների մեջ առկա PDF ֆայլերը բացելուց զերծ մնալը. այնուամենայնիվ, եթե Ձեր աշխատանքն անմիջական դրա հետ է կապված, ապա համակարգչում այնպես արեք որ PDF ֆայլերը by default բացվեն այն բրաուզերի վրա, որը դուք չեք օգտագործում (իմ դեպքում օրինակ Microsoft Edge)»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան