Արտաքին 4 տարի առաջ - 17:52 17-12-2021

IT մասնագետը նկարագրել է, թե ինչպես է կոտրվում iPhone-ը GIF-ֆայլերի օգնությամբ

Իսրայելական NSO Group ընկերության FORCEDENTRY վնասաբեր ծրագիրը թույլ է տալիս կոտրել iPhone-ը անիմացիոն GIF-ֆայլերի օգնությամբ: Մեթոդը մանրամասն նկարագրել է IT մասնագետ, RUH8 Telegram ալիքի հեղինակը։

«Դուք ստանում եք GIF, որն իրականում PDF ֆայլ է, և այն սխալմամբ չեն պատճենում, այլ փորձում են կարդալ»,- նշել է նա։ Փորձագետի խոսքով՝ ներսում պարունակվում է հնացած ձևաչափով վնասաբեր պատկեր, որը սովորաբար օգտագործում են միայն պատճենահանողները:

Նրա խոսքով, NSO-ի մասնագետները կարողացել են այս ֆայլի ներսում ստեղծել ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջ տվյալները գրառել սարքի հիշողության մեջ։ «Այս «նկարի» ներսում կա տրամաբանական գործողությունների 70 հազար բլոկ, որոնք էմուլացնում են ոչ մեծ համակարգիչ»,- բացատրել է հեղինակը:

IT մասնագետը եզրակացրել է, որ մեխանիզմն աշխատել է iMessage հավելվածի առանձնահատկության շնորհիվ՝ ծրագիրը լուռ ռեժիմով անվերջ կրկնում է GIF ֆայլերը և դրա համար ստեղծում դրա պատճենը։ Սմարթֆոնի օպերացիոն համակարգի այս բացից էլ օգտվել են NSO Group-ում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով