Ներքին 10 ամիս առաջ - 18:07 12-12-2025

Կրասարում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կան

Oragir.News-ի տեղեկություններով` Շիրակի մարզի Կրասար գյուղում բրուցելոզը անցել է նաև մարդկանց, գյուղում վարակվածներ կան։

Oragir.News-ի լրագրողն է այսօր եղել Կրասար գյուղում, զրուցել գյուղացիների հետ։ Կրասարցիները տեսախցիկի առաջ չեն խոսանում, փոխարենը շփման ընթացքում հայտնում են իրենց վրդովմունքն ու մտահոգությունները։ Գյուղացիները չեն հավատում բրուցելոզ կոչված հիվանդությանը, բայց նշում են, որ գյուղում կան դեպքեր, երբ վարակը անասունից անցել է մարդուն։

Oragir.News-ի հետ զրույցում Կրասարի վարչական ղեկավար Կարեն Ավետիսյանը հասատատեց տեղեկությունը, որ գյուղում վարակման դեպքեր կան։

«Մոտ տասը մարդ վարակվել է, բայց արդեն լավացել են, բուժվել են։ Մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև ավելի նեղ մասնագիտական գիտելիքներ է պահանջում»,- հայտարարեց Կրասարի գյուղապետը։

Հիշեցնենք, որ փետրվարից Շիրակի մարզի Կրասար գյուղում անհասկանալի իրավիճակ էր ստեղծել։ Կրասարում 200-ից ավելի անասուն ենթարկվել է սպանդի (հարկադիր մորթի): Գյուղացիները հայտնվել են պատմության մեջ, իրենց ասելով, անասուններին պատվաստանյութ են ներարկել, որից հետո կովերը սկսել են վիժել։

Անցած տարվա նոյեմբերին արյուն են վերցրել կենդանիներից ու ասել, թե բրուցելոզ է սկսվել, իսկ փետրվարի վերջ եկել ու հայտարարել են, թե գյուղի բոլոր անասուններն են բրուցելոզով վարակված։ Գյուղացիների հարցերն ու կասկածները շատ են, թե այդ ինչպե՞ս կարող էր երկու ամսվա ընթացքում անասունները վարակված լինեին, իսկ իրենք որևէ կասլածելի նշաններ չնկատեին։

Նշենք, որ երեկ էլ Կրասարում ոչխարներից են արյան նմուշառում արել։ Վախեցած են կրասարցիները, մտահոգ, որ հաստատուն և վստահ քայլերով դատարկում են հեռավոր գյուղերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով