Ներքին 3 տարի առաջ - 16:18 16-06-2023

Տեղ գյուղում վիրավորված 21-ամյա զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում երեկ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝ 21-ամյա Արթուր Արմենի Ազրոյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, նրան այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ։

Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Արթուրը Մասիսի համայնքի Զորակ բնակավայրից է, 16 օր էր մնացել նրա զորացրվելուն։

«Արթուրը ժամկետային զինծառայող է, սահմանապահ զորքերում է ծառայում, 16 օրից զորացրվելու էր։ Քիչ առաջ տեղեկացնանք, որ Արթուրի վիրահատությունը բարեհաջող է անցել, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, տեղափոխելու են հիվանդասենյակ»,- ասաց Նորայր Հակոբյանը։

Հիշեցնենք, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ երեկ առավոտյան Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Այն կանխվել էր հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնեց, որ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան