Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:12 11-12-2025

Փողոցը քանդված է, ամեն ինչով անիծված է էս թաղամասը. ահազանգ Գյումրիի Սավոյան փողոցից

Գյումրիի Սավոյան փողոցը քաղաքի այն երկրորդական փողոցներից է, որը 30 տարուց ավելի է ասֆալտ չի տեսել։ Այս փողոցում բացի թեթև հարթեցումներից, հիմնային աշխատանք չի կատարվել։ Սավոյան փողոցի բնակիչները ահազանգում են, որ քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն դարձնեն։

«էս վիճակն ահավոր է, ոչ տրանսպորտ, ոչ շտապօգնություն, ոչ տաքսի, ոչ մի բան ըստեղ չի կարողանում մտնել։ Երեխեքը ցեխի միջով դասի կերթան-գուկան, կալոշներով տնից դուրս գելնինք։ Ժողովրդին ինչի տեղ են դրել, էս փողոցն ու վաբշե աչքաթող են էրել։ Խղճերդ մեռնի, գոնե մեշոկմ շիբին լցրեք, մարդիկ մեղք են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը։

Սավոյան փողոցի մեկ այլ բնակիչ էլ ասում է. «Փողոցը քանդված է, ամեն ինչով անիծված է էս թաղամասը։ 21-րդ դարն է, ըբը ամո՞թ չէ, որ մարդիկ էս պայմաններում կապրին»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով