Մամուլ 10 ամիս առաջ - 08:46 11-12-2025

Փնտրում են «հերյուրանքներ» տարածողներին․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, օրեր առաջ հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, ու կոչ արեց բոյկոտել այդ ցանցը։ Ապա հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, ըստ որոնց` իր անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է «88» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը: Նույն օրը եւեթ «հաղորդմանն» ընթացք են տվել, եւ գործի է անցել նաեւ ՆԳ նախարարությունը․ փորձում են պարզել, թե ովքեր են նման «հերյուրանքներ» տարածողները։

ՆԳՆ-ից չպատասխանեցին հարցին, թե ինչ են անում այդ դիմումի հետ կապված, իսկ դատախազությունից ասացին. «Օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, ավելի ուշ կտեղեկացնենք ընթացքի մասին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում