Մամուլ 10 ամիս առաջ - 08:33 11-12-2025

Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի ու Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։ ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են: Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ:

Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։ Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան` Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան