Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:22 08-12-2025

ՀՀ կառավարության նորոգման ճանապարհային քարտեզ Փաշինյանի հեռացումից հետո․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության նորոգման ճանապարհային քարտեզ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո․

1․ Վարչապետի տեղապահի ընտրություն՝ ԱԺ գործող մեխանիզմների տրամաբանությամբ։

2․Ընտրական օրենսգրքի փոփոխություն։ Օրենսգիրքը պետք է անդրադառնա․

ա) ՀՀ ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների թեկնածուների բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,

բ) Թեկնածու կուսակցությունների և քաղաքական գործիչների ֆինանսական թափանցիկությանը, արտաքին ազդեցության գործակալ չլինելուն եւ դրա ապահովման երաշխիքներին,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ խոնարհությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,

դ) Թեկնածու կուսակցությունների և քաղաքական գործիչների համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը, չկոռումպացված կենսագրությունը եւ դրա ապահովման երաշխիքներին․

ե) Թեկնածու քաղաքական գործիչների գիտելիքների ստուգում Հայոց պատմության, Հայոց լեզվի, գրականության առումով, զինծառայությունը հայկական բանակում, ինչպես նաև մկրտված լինելը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, բարոյական բարձր հատկանիշները։

3․ՀՀ ԱԺ և վարչապետի ընտրություններ՝ համաձայն նոր օրենսգրքի։

Հ․Գ․ Օրենսգիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող խորհրդարանական մարմինը։

Ընտրություններից հետո Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին' Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ, օրհնություն է տալիս ազգային կառավարությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի