Ավելին 10 ամիս առաջ - 18:14 07-12-2025

Արման Մարգարյանը՝ թմրանյութերի, ալկոհոլի և Սոս Ջանիբեկյանի հետ Աննա Կոկչյանի դավաճանության մասին

Արման Մարգարյանն ու Աննա Կոկչյանը երկար տարիներ համարվել են հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից։ Աննա Կոկչյանը հայտնի էր իր սկանդալային կերպարով, սակայն ամենամեծ աղմուկը առաջացավ այն ժամանակ, երբ շրջանառվեց, որ նա դավաճանել է Արմանին՝ Սոս Ջանիբեկյանի հետ։

Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցում Արմանը նշել է, որ բաժանումը տեղի չի ունեցել իր նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ սկանդալներից հետո Երևանում մնալը դարձել էր գրեթե անհնար, և նա ստիպված տեղափոխվել է Մոսկվա։

Այդ շրջանն Արմանի համար չափազանց ծանր է եղել․ նա պատմել է, որ բախվել է լուրջ հոգեբանական ճգնաժամի և եղել է վատ սովորությունների վտանգավոր փուլում։

Արմանն անդրադարձել է նաև Սոս Ջանիբեկյանի հետ իր հարաբերություններին՝ նշելով, որ հանդիպել ու խոսել են, և արդյունքում հասկացել, որ ընդհանուր լեզու կարող են գտնել։

Չնայած դժվարություններին՝ Արմանն ընդգծում է, որ ամենաբարդը եղել է «նորմալ կյանք» վերադառնալը։

Այսօր, սակայն, նա ունի գեղեցիկ ընտանիք, որը, իր խոսքերով, իրեն ուժ է տալիս ու օգնում ամբողջությամբ փակել անցյալի ծանր էջերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան