Ավելին 4 տարի առաջ - 20:24 29-12-2021

Դիմա Բիլանը պատմել է ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունենալու մասին

Ռուս երգիչ Դիմա Բիլանը խոստովանել է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին նա պատմել է լրագրող Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում, որը հրապարակվել է YouTube-ում։

«Այո, ես խմում եմ։ Բայց դեմքս ասում է, թե շատ չեմ խմում։ Ցավոք սրտի, նման խնդիր ունեմ... չեմ կարողանում կանգ առնել, երբ սկսում եմ խմել», - ասել է 40-ամյա երգիչը։

Երգիչը հավելել է, որ խնդրի մասին գիտի և մի քանի տարի առաջ է գիտակցել։

«Ես հասկանում եմ այս խնդիրը, ես աշխատում եմ դրա հետ, ես պայքարում եմ դրա դեմ ... Այն սկսվեց, հավանաբար, մոտ չորս տարի առաջ: Բայց կարող եմ ասել, որ ես հազվադեպ եմ հարբում, գուցե երկու ամիսը մեկ անգամ», - պարզաբանել է Բիլանը:

Դմիտրին նաև նշել է, որ դիմել է նարկոլոգի, որն իր մոտ ալկոհոլիզմի երրորդ աստիճան է ախտորոշել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում