Ներքին Միտք 10 ամիս առաջ - 13:21 04-12-2025

Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ հետևանքներ են առաջացնելու։ Հայաստանն ու մեր տարածաշրջանը նույնպես անմասն չեն մնալու այդ հետևանքներից։ Զելենսկին ուկրաինական «Փաշինյանն» է և իր ճակատագիրն ազդելու է հայկական «Զելենսկու» վրա։ Վերջինս ուզում է հասկանալ, թե ինչպես է ավարտելու ուկրաինական պոպուլիստ–դեմագոգը, որպեսզի պատկերացնի նաև սեփական անելիքը։

Աշխարհում տեղի է ունենում «պատերազմի» և «խաղաղության» կուսակցությունների բախում։

Զելենսկին և ԵՄ որոշ երկրներ ներկայացնող իր տերերը դեմ են խաղաղությանը, քանզի այդ դեպքում իրենք կորցնելու են ոչ միայն իշխանությունը, այլ նաև ազատությունը, որովհետև բացահայտվելու է կոռուպցիան։ Բացի այդ՝ նրանք ստիպված պետք է պատասխան տան միլիոնավոր մարդկանց խեղված ճակատագրերի, հսկայական զոհերի, ԵՄ տնտեսական հետընթացի ու քանդված Ուկրաինայի համար։

Պուտինն ու Թրամփը շահագրգռված են խաղաղության հաստատմամբ, քանի որ հակառակ դեպքում գործը կարող է հասնել 3–րդ համաշխարհայինի՝ ատոմային մարտագլխիկների կիրառմամբ։

Արցախի հայաթափման ճարտարապետները՝ մակրոնները, միշելները, բայդենները, ցանկանում են պատերազմի շարունակություն։

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը, պարզ կդառնա շատ մոտ ապագայում։ Հայաստանի վրա այն ուղղակի ազդեցություն է ունենալու։

Հ․Գ․ Թեմայի վերաբերյալ իմ գնահատականները ներկայացրել եմ ռուսական «ANNA news»–ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով