Արտաքին 2 տարի առաջ - 12:53 26-10-2023

Նոր աշխարհակարգի ստեղծումն Իրանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկն է

Իրանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը նոր աշխարհակարգի ստեղծումն է՝ հիմնված միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների իրավահավասարության սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք նոր աշխարհակարգի ձեւավորման եւ միաբեւեռ աշխարհից բազմաբեւեռի անցման վկաներն ենք։ Նոր աշխարհակարգը կհենվի այն սկզբունքի վրա, որի համաձայն՝ բոլոր անկախ գործող կողմերը պետք է հավասար մասնակցություն ունենան միջազգային հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունում ձգտում է իր ավանդն ունենալ նոր եւ արդարացի աշխարհակարգի ձեւավորման գործում»,- ասել է նա։

Նիստին մասնակցում են նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի, Չինաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպմանը ներկա են բոլոր ութ մասնակից երկրների ներկայացուցիչները։

Նիստին հրավիրված են նաեւ Բելառուսի եւ Մոնղոլիայի վարչապետերը, որոնք հանդես են գալիս դիտորդ պետությունների դերում, Թուրքմենստանի բարձր ներկայացուցիչը՝ որպես նախագահող կողմի հյուր, մի շարք գործընկեր միջազգային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով