Արտաքին 10 ամիս առաջ - 00:05 02-12-2025

Վրաստանից արտաքսվել է 1131 անօրինական միգրանտ. Իրակլի Կոբախիձե

Այս տարվա առաջին 11 ամիսների տվյալներով՝ Ներքին գործերի նախարարությունը Վրաստանից արտաքսել է 1131 անօրինական միգրանտի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում։

Կոբախիձեի խոսքով՝ արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, բայց ամեն դեպքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը կարիք ունի հետագա հզորացման։

«Այս տարի, ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով, Ներքին գործերի նախարարությունը Վրաստանից արտաքսել է 1131 անօրինական միգրանտի: Ներքին գործերի նախարարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ հաջորդ տարի երկրից արտաքսվելու է առնվազն 3500 անօրինական ներգաղթյալ: Սա նվազագույն թիվ է: Ընդհանուր առմամբ, այս ծրագրի համաձայն, անօրինական միգրանտները, հավանաբար, ամբողջությամբ կարտաքսվեն 3-4 տարվա ընթացքում: Անօրինական միգրացիայի խնդիրը կվերացվի, ինչը կարևոր է տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ անվտանգության»,- ասել է Կոբախիձեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»